Բարև մարդիկ, ընկերներ: Կարոտել էի բոլորին, բայց հիմա արդեն կարոտում եմ այն միջավայրը, որում ընդամենը մեկ օր առաջ էի: Գիտե՞ք ինչ օրեր եմ անցկացրել Գանձասարում, ինչպիսի՞ հետաքրքիր ու իրադարձություններվ լցաված ճամփորդություն եմ ունեցել: Ճանապարհին այնքան բան ես սովորում, այնքան մարդկանց ես ճանաչում, կյանքում ամեն ինչ այլ է, իսկ երբ մարդկաց հետ ապրում ես նույն միջավայրում, ճանաչում ես, հասկանում: Հիացած եմ ակումբակից ընկերներովս ու ինձանով, ինչքան համախմբված էինք, ինչքան միասնական, ինչքան համերաշխ:
Աշուն, աշնանային հիասքանչ բնություն, գույներ, մարդիկ, այդ գույների նման տարբեր ու միառժամանակ նման:
Ճամբարային հինգ օրերը նման են երազի, անցան ու այլևս չեն կրկնվի, յուրաքնաչյուր օրը տարբերվում էր մյուսից, տարբերվում էր բովանդակությամբ, դեմքերով, իրադարձություններով:
Դադիվանք,Գանձասար, Ստեփանակերտ, Խոջալու, Ծովին քար, Շուշի: Կիսով չափ արցախցի եմ, այս ամենը տեսել եմ տասնյակ անգամներ, բայց այս անգամը ամեն ինչ տեսնում էի յուրովի, նոր գույներով:
Չեմ ուզում պատմել առօրյայից, դա շատ քիչ կլինի, ուղղակի գրի եմ առնում զգացողություններս, պոռթկումներս: Ես հասկացա, ինչքան եմ սիրում իմ երկիրը, ինչքան շատ բան կա Հայաստան ու Արցախ անունների մեջ: Այդ հողում ինձ վստահ էի զգում, անպարտելի, մարտնչող:
Ցանկացած ճանապարհորություն նոր բան է սովորեցնում, յուրաքնչյուրի ժամանակ քեզ ցուցաբերում ես յուրովի, այս անգամ էլ էր այդպես: Գնահատում եմ ինձ, ընկերներիս, շրջապատս. ակումբիս ղեկավարի մեջ տեսա մայրական սեր, նվիրվածություն, երեխաներին ամեն ինչից պաշտպանող, սիրող, հոգ տանող մոր պես, իմ մեջ հայտնաբերեցի առյուծի ուժ,ընկերներս մեջ ՝ շան հավատարմություն,շրջապատս նման էր Շիրվանզադեի «Քաոսին». շատ մարդիկ, տարբեր մտքեր ու կարծիքներ:Բյաց ամենակարևորը այն է, որ կյանքի այդ քաոսում դեմքդ չկորցնես, մնաս մտքերիդ ու սկզբունքներիդ հավատարիմ:
Ահա թե ինչ տվեց ինձ այս հինգօրյա ճանապարհորդությունը:
Leave a comment