Feeds:
Posts
Comments

Ջուլիետ. Շեքսպիրի ամենահայտնի և հաջողված կերպարներից մեկը: Ինձ համար Շեքսպիրն առաջիններից է, ով յուրովի է ներկայացրել պատանեկական քաղցր սերն ու զգացումները: Կարծում եմ, բավականին դժվար է պատկերել տասներեք տարեկան աղջնակի, որն առաջին անգամ է զգում սիրո բույրը և այդքան պարզ նկարագրել նրա ապրումները կարող էր միայն Շեքսպիրը:

Մինչև այսօր «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը բեմադրվում է բազմաթիվ թատրոններում և հաջողություն է բերում թե՛ ռեժիսորին, և  թե՛ դերասաններին: Կարծում եմ յուրաքանչյուր դերասանուհու երազած կերպարներից մեկը հենց Ջուլիետն է:

Երբ տարիներ առաջ առաջին անգամ կարդացի ողբերգությունը, տպավորիչ էր հենց Ջուլիետի մենախոսությունը, որի շուրջ էլ փորձելու եմ խոսել:

Տասներեք տարեկան աղջնակ, որն իր խոսքի մեջ ուներ և՛ կամակորություն, և՛ սեր, և՛ հասունություն: Ամենակարևորն այն է, որ Շեքսպիրը դա կարողացավ տեղ հասնել ընթերցողին:

Աղջնակ, որն անկախ ամեն խանգարող հանգամանքի հետևեց իր կամքին, իր զգացմունքին և կիսով չափ ապրեց այն երջանկությունը, որին կյանքում ձգտում է յուրաքանչյուր ոք:

Ժամանակից շուտ հասունացած այդ աղջիկը փորձում էր իր կողքին պահել այն, ինչն իրենն էր համարում, ինչը ճակատագիրը իրենից անկախ հատկացրել էր իրեն:  Անտեսելով իր և Ռոմեոյի ընտանիքների միջև գոյացած պապենական թշնամանքը նա սիրեց և տրվեց այդ սիրուն:

Մի՞թե Շեքսպիրը չսովորեցրեց բոլորին սիրել: Ապացուցեց ևս մեկ անգամ, որ սիրո գործակիցը կարևոր է յուրաքանչյուր իրավիճակում և ոչ մի հանգամանք չի կարող խաթարել այդ հրաշալի զգացումը:

Շեքսպիրը ստեղծեց իրական սիրահարների նախատիպներին, իրական սիրող կնոջ նախատիպին:

Romeo_and_Juliet_by_Frank_Dicksee_(cropped)

Հրանտ Մաթևոսյանն այն եզակի հեղինակներից է, որն ինձ ապացուցեց, որ մենք ունենք գրականություն, այն էլ շատ հարուստ: Դեռ մանուկ հասակից միշտ խուսափել եմ հայ գրականություն ընթերցելուց: Այն  ժամանակ չգիտեի ինչն էր հիմնական պատճառը, սակայն դա ինձ չէր հետաքրքրում:

Տարիներն անցան և երբ ինձ հանձնարարվեց ընտրել հայ հեղինակի և ներկայացնել նրա մի ստեղծագործությունն ինձ համար կյանքիս շատ կարևոր փուլերից մեկում, ես առանց վարանելու ընտրեցի Հրանտ Մաթևոսյանին: Եվ ուսումնասիրելով նրան ես հասկացա , որ դա ընդամենը տարիքի և հասկացողության խնդրի էր:

Ընտրեցի նրա ամենահայտնի և հաջողված գործերից մեկը:

Ծառերը. ստեղծագործություն, որին ես վերաբերվում եմ որպես աղոթք, պատգամ:

Մարդ, որ տեսնելով կյանքի դժվարությունները այսօր հանգել է մի խնդրի առաջ, երբ  պետք է իր փորձն ու իմաստությունը փոխանցի իր որդուն: Այո, հենց իմաստությունը, քանի որ կարդալով ստեղծագործությունն անմիջապես հասկանում ես թե նրա ցավը, թե սերն իր զավակի նկատմամբ, թե տագնապն այն բանի հանդեպ, որ կարող է որդին սխալ ընկալի այն, ինչն իրականում նա ուզում էր հասկացնել նրան:

Ինչ հրաշալի կերպար է ստեղծել Մաթևոսյանը: Իսկական հայի, իսկական գյուղական կյանքի դժվարություններն ապրած հայի:  Եվ, որ ամենակարևորն է, ընթերցելով պարզ պատկերացում ես կազմում նաև տղայի կերպարի մասին և սկսում ես մտածել , որ այսպիսի հոր դաստիարակած զավակը չէր էլ կարող ուրիշ հատկանիշներով մեծանալ:

Մաթևոսյանը շոշափել է մի այնպիսի թեմա, որն ամեն ժամանակներում արդիական է: Երեք ամիս անընդմեջ ուսումնասիրելով, հասկանում էի, որ ամեն անգամ ընկալում եմ յուրովի և բացահայտում եմ իմ մեջ հայի նոր հատկանիշներ, ամեն անգամ փոխվում էր ընկալումս հենց Մաթևոսյանի հանդպեպ:

Ստեղծագործության ամենահայտնի տողերն այսօր աֆորիզմի պես շրջում են շատերի գլխում  և ինչու չէ նաև դառնում են կյանքի կարգախոս.

«Մարդ չպիտի էնքան քաղցր լինի` որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի` որ թքեն»:

Ինչքան բան է նա փորձել ասել այս մի տողով, քանի սերունդ է դաստիարակվել այս մի տողով:

Հրաշալի համեմատություն էր տարվել Իշպանի և հասարակ գյուղացու միջև: Մեջբերելով բարքերը, վարքերը, սովորույթները:

Եվ երբ հասնում ես վերջին պարբերությանը, հասկանում ես թե ինչ տրամաբանություն կար ամբողջ ստեղծագործության մեջ, որքան իմաստ և խորություն: Մարդ և անասուն, բանական և բնազդով շարժվող էակներ, էլ ավելի պարզ բացատրելն ուղղակի անհնար կլիներ:

Մաթևոսյանին համեմատելը մեկ այլ գրողի հետ ուղղակի անհեթեթություն է, միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ կարդալուց հետո գլխումդ բազում հարցեր են առաջանում, բայց այնպիսի հարցեր, որոնց պատասխանները առօրյայում քեզ տալիս է շրջապատող աշխարհը:

Մարդկանց մեջ ու նրանց հետ շատ դժվար է, առանց նրանց անտանելի: Դժվար է նրանց ընդունել ու սիրել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Անգամ երբ բարձրաձայնում ենք, որ մենք սիրում ենք մեկին այնպիսին ինչպիսին, որ նա կա, դա այդքան էլ այդպես չէ: Մենք ինքներս մեր մեջ ստեղծում ենք նրա այն կերպարը, որը իրականում կուզենայինք տեսնել նրա մեջ: Եվ միայն այդ դեպքում սկսում ենք ընդունել, սիրել և հանդուրժել նրա լավ ու վատ կողմերը: Չնայած, որ արդեն այդ պարագայում վատը վիճելի է: Կարծում եմ, որ այդ դեպքում  էլ մենք փորձում ենք արդարացում գտնել  այդ վատին և հավատացեք, որ ստացվում է: Սիրել մի մարդու, լավ և վատ առումներով նշանակում է դառնալ նրա գերին: Եվ դա մենք ինքներս ենք ընտրում:

Մարդիկ շատ տարբեր են և հենց այդ տարբերությունն է հնարավորություն տալիս ճանաչել ու հասկանալ միմյանց: Սակայն ամենատխուր փաստը ներկա հասարակության մեջ այն է, որ չենք կարևորում և գնահատում այն արժեքները, որոնք փոխանցվել են մեզ սերնդե սերունդ: Մարդկանց ապրելու համար պետք է մի քիչ սեր, մի քիչ ուշադրություն, պատասխանատվության զգացում:

Յուրաքանչյուր ոք ուզում է լինել սիրված, ուզում է հասկանալ, որ որևէ մեկը պատասխանատվություն է կրում իր հանդեպ: Բայց շատ քչերն են ունենալով այդ ամենը ընդունում և պահպանում մինչև վերջ:

Քայլում եմ փողոցով նայելով կողքիս մարդկանց… նրանք այնքան չարացած են: Բոլորի հայացքները  հոգնաց, մտազբաղ: Բայց չէ որ ամեն խնդիր ունի լուծում և կարելի է տանից կամ աշխատանքից դուրս գալով մոռանալ այդ ամենի մասին և ուղղակի քայլել քո քաղաքով մեկ ուրախ, ժպիտով…քո տրամադրությամբ վարակելով նաև մյուսներին: Չնայած մարդկանց տեսակները տարբեր են: Կան մարդիկ տեսակով շատ դրական, վառ, որ անգամ ամենավատ իրավիճակներում չեն կորցնում իրենց լավատեսությունը: Կա մարդկանց տեսակ, որ սովոր է արդեն այդ լարված և բացասական հոգեվիճակին:

Մի քիչ սեր, մարդիկ…ընդհամենը մի քիչ սեր և ամենինչ կփոխվի:

Երբ սիրում ես, էլ չես նկատում վատը, երբ սիրում ես շուրջ բոլորդ լցվում է միայն դրականով: Սիրեք և փորձեք լինեք սիրված: Մ՞իթե դա չէ կյանքի ամենակարևոր և դրական իմաստներից մեկը, մ՞իթե դրա հետևանքը չենք մենք բոլորս: Ընդամենը փորձեք պահպանել այդ ամենը, փորձեք ամեն քայլ անել միայն գիտակցված և տեղին: Մենք ինքներս պատճառ ենք հանդիսանում մեր դժբախտություններին, դրա համար մեղադրում ենք միայն մյուսներին և շատ քչերին է հաջողվում հասկանալ, որ հենց մենք ենք փողում իրավիճակը, մենք ենք թելադրում մարդկանց թե ինչպես վարվեն  նրանք մեզ հետ: Պետք է պարզապես նկատել գեղեցիկը և վայելել այն: Փորձել իրերին տալ իրենց անունները և միայն այդ դեպում ամենինչ կլինի ավելի պարզ, առանց ստի և կեղծավորության:

Կյանքում կարևոր է, թե հենց ով է ասում ճշմարտությունը:Կա՞ արդյոք աշխարհում բացարձակ ճշմարտություն, դժվարանում եմ պատասխանել: Ամեն մարդու կյանքում գործում են իր իսկ օրենքները և նա ճշմարտությունն ընկալում ու ընկալելի է դարձնում իր իսկ պատկերացմամբ: Իսկ ի՞նչ է բացարձակ ճշմարտությունը`արդյո՞ք կա սահման կեղծիքի ու ճշմարտության մեջ:Կարծում եմ՝ ոչ, քանի որ դրանք ժամանակի ու տարածության մեջ ձուլվել ու դարձել են մի ընդհանրություն: Մեկի սուտը`մյուսի բացարձակ ճշմարտությունն է:

Եթե հարցին նայեմ ավելի նեղ մասշտաբներով, իմ «աշխարհում» իր ուրյուն տեղն է գրավում հենց իմ ճշմարտությունը, որը գուցե ամենևին էլ ճշմարտություն չէ կամ էլ ճշմարտություն է, բայց «ձևավոր»: Արդյո՞ք աշխարհին պետք է ճշմարտություն, արդյոք հենց ճշմարտության արմատներն են հենց այդ նույն աշխարհի հիմքը: Հարցերը շատ են, կա մեկ պատասսխան ու ընտրելու հնարավորություն `քաղցր սու՞տ, թե՞ դառը ճշմարտություն:

Ճշմարտության սիմվոլիկան կախազարդի նման շղթայով կախված է մեր վզին, սակայն այստեղ ևս գործում է ընտրելու կանոնը`կախել շղթան, թե ոչ:

Մի պահ կարելի է կենտրոնանալ ու շեշտը դնել ստի և նրա ուժի վրա: Նա, ով խաբում է, իր ամբողջ կյանքի ընթացքում կախված է լինում հենց այդ ստից: Նա, ով խաբում է անկախ իր կամքից դառնում է հետևողական և լարված վանկացած իրավիճակում:

Սուտը մի ճահիճ է, որը անխուսափելի է յուրաքանչյուրիս կյանքում: Մեկ անգամ ստելով դու ուղղակի դառնում ես նրա գերին և օր օրի, տարբեր իրավիճակներում դու սկսում ես խեղդվել հենց այդ ճահճում: Իսկ այնտեղից դուրս գալ հաջողվում է միայն շատ ուժեղ մարդկանց, իսկ այդ մարդիկ իմ կարծիքով շատ քիչ են:

Մի անգամ մի մարդ ասել է. «Մի ստիր և այդ ժամանակ ոչինչ պետք չի լինել հիշել»: Լիովին համամիտ եմ: Չէ, որ ստելով մեկին դու հանգիստ կարող ես ստել և ուրիշին: Այդ ժամանակ միշտ պետք է հիշես թե ում ինչ ես ասել և ինչ ձևով: Իսկ մի՞թե դա քեզ պետք է, չեմ կարծում, որ այո:

Ի՞նչ գին ունի սուտը, եթե վաղ թե ուշ բոլորը իմանալու են ճշմարտությունը:

Իսկ ինչպես վստահ լինել խաբում են քեզ, թե ոչ: Ամենակարևոր հարցն էլ հենց դա է:

Ես ինքս երբեք վստահ չեմ, որ չեմ խաբվում: Ինձ կարող են խաբել անգամ ամենահարազատ մարդիկ, բայց ինչպե՞ս կողմնորոշվել ստի և ճշմարտության մեջտեղում: Կարծում եմ դա հասկանալ կօգնի միայն ժամանակը և իրադարձությունները, որոնք ուղղակի կերպով կապ կունենան տվյալ անձի, կամ թեմայի հետ:

Շատ դեպքերում ստելով դիմացինիդ՝ դու միայն օգնում ես նրան: Դու զերծ ես պահում նրան մի բանից, ինչը իրոք կարող է վնասել նրան, բայց ոչ միշտ է դա ճիշտ ընկալվում:

Մարդիկ երկրպագում են սուտը, բայց միշտ պետք է հիշել` ճշմարտության և ստի միջև յուրաքանչյուր գործարք միշտ կատարվում է ճշմարտության հաշվին:

Image

Խոսրովի արգելոց

Image

Խոսրովի արգելոցը կազմավորվել է 1958 թ. Հարավային Հայաստանի բնական համալիրների պահպանման համար: Մակերեսը 29126 հա է, որից անտառայինը՝ 9446 հա: Արգելոցի սահմաններում հանդիպում է բույսերի 1800 :Կան հազվագյուտ  և էնդեմիկ տեսակներ, օրինակ՝ հայկական ալոճենին, Վավիլովյան աշորան (տարեկան) և այլն:  Արգելոցում հանդիպող ողնաշարավոր կենդանիների 209 տեսակից (որը հայաստանի կենդանական տեսակային կազմի 46%-ն է) 24-ը գրանգված են «կարմիր գրքում»: Թռչնաֆաունան մոտ 130 տեսակ է. դրանց թվում են՝ քարակագավը, սև անգղը, գառնանգղը, կարմրաթև մագլցողը և այլն: Խոսրովի արգելոցի տարացքում կան հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցների փլատակնեեր:

 

Արտանիշի արգելոց

«Արտանիշի» արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում` ընդգրկում է Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:

 

Գավառագետի արգելավայր

«Գավառագետի» արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուս թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը` 293 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է: Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ: Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:

  • Արգելոց-1.հատուկ օրենքով կամ ըստ ավանդության խիստ պահպանվող տարածք, 2. Բնական տեղամաս, որն ամբողջովին դուրս է բերված տնտեսական գործունեոիթյունից, և հիմնարկություն , որն ստեղծված է տվյալ բնական համալիրը պահպանելու և ուսումնասիրելու նպատակով:
  • Արգելավայր-տեղամաս, որի սահմաններում արգելվում են (մշտապես կամ ժամանակավոր) տնտեսական գործունեության առանձին տեսակներ՝ կենդանի էակների, կենսաերկրահամակեցությունների կամ տվյալ տարածքի պահպանության նպատակով:
  • Բնություն-1.լայն իմաստով ՝ Երկրագնդի ամբողջ նյութաէներգիական և տեղեկատվական աշխարհը, 2. Մարդկային հասարակության գոյության պայմանների ամբողջությունը, այսինքն՝ մարդու շրջակա բնական միջավայրը, 3. այն ամենը, ինչ անմիջականորոն չի վերաբերում մարդուն, նրա գործունեությանը, կամ ընդունում է, որ չի վերաբերում՝ զարգացող տնտեսության և մարդկանց առողջության պահպանման հեռանկարային ծրագրերը հաշվի առնելով:
  • Բնօգտագործում-գործունեության համակարգ, որը կոչված է ապահովելու բնական ռեսուրսների վերարտադրման ու տնտեսական շահագործման առավել արդյունավետ գործելակարգ՝ զարգացող տնտեսության և մարդկանց առողջության պահպանման հեռանկարային ծրագրերը հաշվի առնելով:
  • Բնապահպանություն-երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնամ և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտայի օդի մաքրություն:
  • Դեգրադացիա-1.հողի դեգրադացում-հողի հատկությունների աստիճանական վատացում՝ բնական պատճառներով կամ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: 2. Միջավայրի դեգրեդացում- բնական, ինչպես նաև՝ սոցիալական միջավայրերի համատեղ վատացում:
  • Էկոլոգիա-տառացիորեն՝ գոյապահպանություն. կենսաբանության բաժին, որն ուսումնասիրում է օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ:
  • Էկոլոգիական կուլտուրա-համաշխարհային մշակույթի զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման խոր գիտակցությամբ:
  • Էկոլագիական ճգնաժամ-բնության ու մարդկային հանրության միջև փոխհարաբերությունների լարված վիճակ. կտրուկ շրջադարձ ինչ-որ հարցում, անցումային շրջան:
  • Էկոհամակարգ-էկոլոգիական համակարգ, նյուերի, էներգիայի և լրատվության փոխանակությամբ միմյանց հետ կապված կենդանի օրգանիզմներից և դրանց բնակեցման միջավայրի կազմված բնական համակարգ, 2. Էվոլուցիայի ընթացքում որևէ տարածքում ձևավորված , ինքնազարգացող բաց համակարգ, 3.հասկացությունը համարժեք է կենսաերկրահամակեցությանը, որը միջավայրի պայմաններում փոխներգործող կենդանի օրգանիզմների ամբողջություն է` անչափելի հասկացություն բնական միատարր ցամաքային էկոհամակարգն անվանում է կենսաերկրացենոզ:
  • Էրոզիալեռնայի  ապարների , հողի կամ ցանկացած այլ գոյացության քայքայում՝ դրանց հատկությունների ու մակերևույթի ամբողջության փոփոխությամբ:
  • Թափոն-բնական միջավայրն աղտոտող նյութերի, արդյունաբերական ու գյուղատնտեսական  ձեռնարկությունների գործունեության երկրորդական արդյունք, արտադրության մնացուկ: Էկոլոգիապես ճիշտ կազմակերպված բնօգտագործման դեպքում մեկ ձեռնարկության թափոնի մեծ մասը մեկ ուրիշ հումք է դառնում, տեղի ՝ ունենում ռեսուրսների համալիր օգտագործում:
  • Որսագողություն– վայրի կենդանիների արգելված որսը կամ ոչնչացումը՝ որսորդության ու ձկնորսության կաննոներ, ինչպես նաև՝ կենդանական աշխարհի պահպանման վերաբերյալ օրենսդրության խախտմամբ:
  • Ջերմոցային Էֆեկտ-մթնոլորտի մերձերկրային շերտում փոշու, ածխաթթու գազի ու մեթանի պարունակության ավելացման պատճառով հողագնդի մթնոլորտի ջերմացում: Գազի ու փոշու խառնվածքը ներգործում է ինչպես պոլիէթիլային թաղանթը ջերմոցի վրա, հողի մերին շերտերում ազատ բաց է թողնում Արևի ճառագայթները, սակայն կասեցնում հողի արտադրած ջերմությունը, ինչի շնորհիվ թաղանթի տակ տաք միկրոկլիմա է առաջանում:
  • Ռացիոնալ բնօգտագործում-բնական էկոհամակարգի օգտագործման համակարգ, որն ապահովում է էկոհամակարգի ռեսուրսների պահպանումը:
  • Ռեսուրս-պաշարներ. գոյություն ունեցող տեխնոլոգիաների ու սոցիալ-տնտեսական հարաբերություններում գործածության համար պիտանի, մարդկանց անհրաժեշտ նյութական և հոգևոր բարիքնեի ցանկացած աղբյուրներ ու այդ բարիքների ստացման նախադրյալներ:
  • Քաղծկեղածին– նյութեր կամ ֆիզիկական ազդակներ, որոնք կենդանի օրգանիզմներում կարող են չարորակ նորագոյացումներ առաջացել կամ նպաստել դրանց առաջացմանը:
  1. Մենք չպետք է համեստություն ակնկալենք բնությունից ,այն ամենից հետո,ինչ արել ենք բնությանը:
    Սենեկա
  2. Եկեք ատ չուրախանանք բնության հանդեպ մեր տարած հաղթանակներով,բնությունը հակահարված կհասցնի դեռ:
    Ֆրիդրիխ Էնգելս
  3.  Եթե մենք ուզում ենք բնության հետ համաձայնության գալ, ապա շատ դեպքերում պետք է ընդունել նրա պայմանները:
    Ռիկլեֆս Ռոբերտ
  4. Բնությունը մեզ օժտել է բանականությամբ,որպեսզի մենք փորձենք ողջ կյանքի ընթացքում կռահել նրա հանելուկները:
    Անանուն Հեղինակ
  5. Ով չի սիրում բնությունը,չի սիրում մարդուն,նա քաղաքացի չէ:
    Ֆյոդոր Դոստոևսկի
  6. Պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը:
    Միխայիլ Պրիշվին
  7. Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել,մեզ միայն մնում է սովորել Բնությունից:
    Լեոնարդո դա Վինչի
  8. Բնությունն ամենաստեղծագործ վարպետն է:
    Ցիցերոն
  9. Ափսոս,որ օգտակար հանածոներն օգտագործվում են բնությունն աղտոտելու համար:
    Իվան Իվանյուկ
  10. Երբ կկտրվի վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը,երբ կսպանվի վերջին թռչունը,այդժամ Դուք կհասկանաք,որ փողը հնարավոր չէ ուտել…
    Հնդկացի առաջնորդ
  11. Բնության հետ ընկերությունը կյանքի ճիշտ ճանապարհն է

Image