Feeds:
Posts
Comments

Archive for September, 2014

Մարդկանց մեջ ու նրանց հետ շատ դժվար է, առանց նրանց անտանելի: Դժվար է նրանց ընդունել ու սիրել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Անգամ երբ բարձրաձայնում ենք, որ մենք սիրում ենք մեկին այնպիսին ինչպիսին, որ նա կա, դա այդքան էլ այդպես չէ: Մենք ինքներս մեր մեջ ստեղծում ենք նրա այն կերպարը, որը իրականում կուզենայինք տեսնել նրա մեջ: Եվ միայն այդ դեպքում սկսում ենք ընդունել, սիրել և հանդուրժել նրա լավ ու վատ կողմերը: Չնայած, որ արդեն այդ պարագայում վատը վիճելի է: Կարծում եմ, որ այդ դեպքում  էլ մենք փորձում ենք արդարացում գտնել  այդ վատին և հավատացեք, որ ստացվում է: Սիրել մի մարդու, լավ և վատ առումներով նշանակում է դառնալ նրա գերին: Եվ դա մենք ինքներս ենք ընտրում:

Մարդիկ շատ տարբեր են և հենց այդ տարբերությունն է հնարավորություն տալիս ճանաչել ու հասկանալ միմյանց: Սակայն ամենատխուր փաստը ներկա հասարակության մեջ այն է, որ չենք կարևորում և գնահատում այն արժեքները, որոնք փոխանցվել են մեզ սերնդե սերունդ: Մարդկանց ապրելու համար պետք է մի քիչ սեր, մի քիչ ուշադրություն, պատասխանատվության զգացում:

Յուրաքանչյուր ոք ուզում է լինել սիրված, ուզում է հասկանալ, որ որևէ մեկը պատասխանատվություն է կրում իր հանդեպ: Բայց շատ քչերն են ունենալով այդ ամենը ընդունում և պահպանում մինչև վերջ:

Քայլում եմ փողոցով նայելով կողքիս մարդկանց… նրանք այնքան չարացած են: Բոլորի հայացքները  հոգնաց, մտազբաղ: Բայց չէ որ ամեն խնդիր ունի լուծում և կարելի է տանից կամ աշխատանքից դուրս գալով մոռանալ այդ ամենի մասին և ուղղակի քայլել քո քաղաքով մեկ ուրախ, ժպիտով…քո տրամադրությամբ վարակելով նաև մյուսներին: Չնայած մարդկանց տեսակները տարբեր են: Կան մարդիկ տեսակով շատ դրական, վառ, որ անգամ ամենավատ իրավիճակներում չեն կորցնում իրենց լավատեսությունը: Կա մարդկանց տեսակ, որ սովոր է արդեն այդ լարված և բացասական հոգեվիճակին:

Մի քիչ սեր, մարդիկ…ընդհամենը մի քիչ սեր և ամենինչ կփոխվի:

Երբ սիրում ես, էլ չես նկատում վատը, երբ սիրում ես շուրջ բոլորդ լցվում է միայն դրականով: Սիրեք և փորձեք լինեք սիրված: Մ՞իթե դա չէ կյանքի ամենակարևոր և դրական իմաստներից մեկը, մ՞իթե դրա հետևանքը չենք մենք բոլորս: Ընդամենը փորձեք պահպանել այդ ամենը, փորձեք ամեն քայլ անել միայն գիտակցված և տեղին: Մենք ինքներս պատճառ ենք հանդիսանում մեր դժբախտություններին, դրա համար մեղադրում ենք միայն մյուսներին և շատ քչերին է հաջողվում հասկանալ, որ հենց մենք ենք փողում իրավիճակը, մենք ենք թելադրում մարդկանց թե ինչպես վարվեն  նրանք մեզ հետ: Պետք է պարզապես նկատել գեղեցիկը և վայելել այն: Փորձել իրերին տալ իրենց անունները և միայն այդ դեպում ամենինչ կլինի ավելի պարզ, առանց ստի և կեղծավորության:

Read Full Post »